Եվրամիության հետ տարբեր երկրների հարաբերությունների զարգացումը չպետք է լինի ի վնաս Ռուսաստանի. Լավրով

16:20 • 19.05.15

Եվրամիության հետ տարբեր երկրների հարաբերությունների զարգացումը չպետք է լինի ի վնաս Ռուսաստանի։ Ինչպես գրում է gazeta.ru-ն, այդ մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

 

«Մենք ցանկանում ենք, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ԵՄ-ի և նրա հետ կապերը խորացնել ցանկացող երկրների միջև, չլինեն ի վնաս Ռուսաստանի օրինական շահերի»,-հայտարարել է Լավրովը։

 

Բացի այդ, նա նշել է, որ ուկրաինական իշխանությունները փորձում են փոխարինել հակամարտող կողմերի միջև ընթացող իրական երկխոսությունը՝ օգտագործելով նոր ձևաչափեր։

 

«Առայժմ, ցավոք, Կիևի իշխանությունները խուսափում են ուղղակի երկխոսությունից և փորձում են փոխարինել այն տարբեր նոր գաղափարներով, նոր ձևաչափերով, որոնք չեն քննարկվել, կամ առկա չեն Մինսկում փետրվարի 12-ին ստորագրված փաստաթղթերում»,-ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը: