LG-ն ներկայացրել է Escape 2 կոր դիզայնով սմարթֆոնը (լուսանկարներ)

14:19 • 19.05.15

Հարավկորեական LG ընկերությունը ներկայացրել է Escape 2 կոր դիզայնով սմարթֆոնը, գրված է AT&T հյուսիսամերիկյան օպերատորի պաշտոնական կայքում, գրում է 3dnews.ru-ն։

 

Սմարթֆոնն աշխատում է 1.2 ԳՀց հզորությամբ Qualcomm Snapdragon 410 քառամիջուկ պրոցեսորով և Android 5.0 օպերացիոն համակարգով, որն ունի ընկերության կողմից ավելացված հատուկ գործառույթներ՝ Glance View, Gesture Shot, KnockOn և Knock Code։

 

Սմարթֆոնն ունի 4.7 դյույմանոց էկրան, 1ԳԲ օպերատիվ և 8ԳԲ ներկառուցված հիշողություն։ Հիմնական տեսախցիկն ունի 8ՄՊ հզորություն և LED լուսավորում։

 

Սարքը կշռում է 119 գրամ։  Ըստ արտադրողների՝ մարտկոցի աշխատաժամանակը 14 ժամ է։ Նախնական արժեքը 200 դոլար է։ 

 

lg escape 2

LG-ն ներկայացրել է Escape 2 կոր դիզայնով սմարթֆոնը (լուսանկարներ)