Կապանում 27-ամյա երիտասարդը գողացել է համաքաղաքացու Մոսկվիչ-412-ը

11:22 • 19.05.15

Ոստիկանության Կապանի բաժնում  մայիսի 18-ին, ժամը 17.40-ին, 1949 թ. ծնված Գագիկ Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ից  08.30-ն ընկած ժամանակահատվածում, Շինարարների թաղամասի թիվ 12 շենքի մոտից առևանգել են որդու` 1982 թ. ծնված Գևորգ Գ.-ին պատկանող «Մոսկվիչ-412»  մակնիշի ավտոմեքենան:

 


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված Սերգեյ Ա.-ն, ով ժամը 21.00-ին բերման է ենթարկվել բաժին և ներկայացվել Սյունիքի մարզային քննչական վարչություն:


Ավտոմեքենան հայտնաբերվել է Վաչագան բանավանում սարքին վիճակում և տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կատարվում է քննություն: