Մեկ օրվա ընթացքում ավելի քան 1,3 միլիոն մարդ է բաժանորդագրվել Օբամայի Twitter-ի էջին
Մեկ օրվա ընթացքում Twitter միկրոբլոգերի ծառայության մոտ 1,34 միլիոն օգտատեր է բաժանորդագրվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի էջին, գրում է ria.ru-ն:
@POTUS (President Of The United States՝ ԱՄՆ նախագահ) ստեղծվել է երկուշաբթի օրը: Մեկ օրվա ընթացքում ԱՄՆ նախագահը երեք գրառում է արել և բաժանորդագրվել է 65 այլ օգտատիրոջ:
Twitter-ում կա նաև @BarackObama հասցեով էջ, որին բաժանորդագրված է մոտ 60 միլիոն մարդ: Այն վարում են նախագահի գրասենյակի աշխատակիցները: Երբեմն այնտեղ գրառումներ է անում նաև ինքը՝ Օբաման:










