Աղմուկը գրասենյակում և գործընկերների զրույցները նվազեցնում են աշխատունակությունը. հետազոտություն
Բաց պլանավորումով գրասենյակներում աղմուկը բացասաբար է ազդում աշխատակիցների և նրանց կատարած աշխատանքի վրա: Ըստ «Գազետա» - ի` համապատասխան հետազոտություն է հրապարակել Plantronics ընկերությունը:
Հետազոտությունն իրականացվել է Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում ու հաստատել, որ հենց գրասենյակների համար բարդություն է ներկայացնում պայքարել շեղող աղմուկի դեմ, ինչի դեպքում աշխատակիցներին էլ դժվար է լինում աշխատանքի վրա կենտրոնանալ:
Նշված բոլոր երեք երկրների դեպքում էլ աշխատակիցները իրենց արտադրողականության անկման հիմնական պատճառ են նշում աղմուկի էֆեկտը (հարցվածների 54,1% - ը Մեծ Բրիտանիայում, 65,1% -ը` Գերմանիայում, 65,5% -ը` Ֆրանսիայում): Նրանք պնդում են, թե կարող էին ավելի արդյունավետ աշխատել նվազ աղմկոտ պայմաններում:
Պարզվել է նաև, որ շեղող աղմուկը սթրեսների և այլ հիվանդությունների պատճառ է դառնում, այդ թվում` գլխացավերի և միգրենների, որոնցից ամենաառաջին հերթին են բողոքում բոլոր նշված երկրներում: Աղմուկից իրենց ազատելու համար աշխատակիցների միջինը 60 տոկոսը ականջակալներով երաժշտություն է լսում:










