Արմավիրի մարզում VAZ 2106-ը և Passat-ը բախվել են. կան տուժածներ (լուսանկարներ). shamshyan.com

12:54 • 19.05.15

Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում՝ Խանջյան գյուղի խաչմերուկում այսօր ժամը 10:00-ի սահմաններում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Պապիկյանի վարած Volkswagen Passat մակնիշի 21 ՍՕ 878 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 42-ամյա Համլետ Խաչատրյանի վարած «Վազ 2106» մակնիշի 05 ԼԼ 823 համարանիշի ավտոմեքենաները:
 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

 

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, 4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։