Այս տնական դեղամիջոցի օգնությամբ մազերը կաճեն կրկնակի անգամ ավելի արագ

20:17 • 19.05.15

Tophealthylife.com-ը ներկայացրել է  կարմիր սոխի օգնությամբ մազաթափությունը կանխող և մազերի աճին նպաստող դեղամիջոց: Մազերի աճի արագությունը կախված է գեներից, սակայն տարբեր արտաքին և ներքին գործոններով պայմանավորված` մազերը հաճախ արագ չեն աճում:


Այս պարագայում օգտակար են տնական դեղամիջոցները, որոնց պատրաստման բաղադրատոմսն անցել է սերնդից սերունդ:  Կարմիր սոխով տարբերակը բավականին արդյունավետ է: Այն կիրառվում է նաև հոլիվուդյան բազմաթիվ աստղերի կողմից:


Հետազոտություններով պարզվել է, որ կարմիր սոխը 87 տոկոսով կանխում է  մազաթափությունը: Մազերի որակի բարելավումը զգացվում է մեկ ամսից: Կարմիր սոխը հարուստ է ծծումբով, որը նպաստում է կոլագենի արտադրությանը, ինչն էլ  խթանում է մազերի աճը: Սոխի հյութը օգտակար է գլխամաշկի արյան շրջանառությունը կարգավորելու համար:


Սոխի հյութով դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է 2-4 սոխ լվանալ, կտրատել  և ճզմել` քամելով հյութը: Կարելի է հարել հյութաքամիչով: Ստացված հյութին պետք է ավելացնել 1 թեյի գդալ մեղր և լավ խառնել:  Այնուհետև անհրաժեշտ է մերսել գլխամաշկը  այս հեղուկով մի քանի րոպե և թողնել այդպես 15-30 րոպե: Եթե  չեք շտապում, կարելի է մինչև 1 ժամ թողնել:  Այնուհետև պետք է սովորականի պես լվանալ  մազերը: Այս գործընթացը  պետք է կրկնել  ամսական 2-3 անգամ:


 

Այս տնական դեղամիջոցի օգնությամբ մազերը կաճեն կրկնակի անգամ ավելի արագ