Ռուսաստանն ու Բելառուսը նոր զենիթահրթիռային համալիր կստեղծեն
Ռուսաստանն ու Բելառուսը պատրաստում են համատեղ ջանքերով գործողության կարճ շառավղով զենիթահրթիռային համալիր ստեղծել:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Նուդելմանի անվան հստակ մեքենաշինության նախագծման բյուրոյի տնօրեն Վլադիմիր Սլոբոդչիկովն ասել է, որ նորագույն համալիրի ստեղծման ծրագիրն արդեն մշակման փուլում է: Հայտնի է, որ ստեղծման աշխատանքները կմեկնարկեն 2016թ.:
Աղբյուրը հավելում է, որ այս ամառ տեղի են ունենալու ռուսական արտադրության «Սոսնա» նոր զենիթահրթիռային համալիրի փորձակումները: Նշվում է, որ նորույթը կփոխարինի ռուսական բանակում «Ստրելա-10Մ» համալիրին:










