Ռուսաստանն ու Հայաստանը համատեղ ուսումնա-փրկարարական կենտրոն կբացեն. լրատվամիջոցներ
Ռուսաստանը և Հայաստանը մարդասիրական արձագանքման համատեղ փրկարարական կենտրոն կբացեն: Այդ մասին Ria.ru-ին հայտնել է ՌԴ արտակարգ ծառայություններում աղբյուրը:
Նրա խոսքով՝ միջկառավարական կենտրոնի ստեղծման մասին որոշման ստորագրումը տեղի կունենա Մոսկվայում բացված «Համալիր անվտանգություն-2015» միջազգային սրահի շրջանակներում:
«Կկայանա ՌԴ կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև մարդասիրական արձագանքման ռուս-հայկական կենտրոնի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրում»,- ասել է նա՝ հայտնելով, որ կենտրոնը կտեղայակվի Հայաստանի Գետարգել շրջանում:
«Այն թույլ կտա օպերատիվ և արդյունավետ կերպով արձագանքել երկու պետությունների սահմանամերձ տարածքներում, ինչպես նաև երրորդ երկրներում արտակարգ իրավիճակներին»,- ասել է նա:










