Բակո Սահակյանը Փարիզի «Երևան» պուրակ և ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին

21:56 • 19.05.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է Փարիզի «Երևան» պուրակ և ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից:


Այնուհետև երկրի ղեկավարն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդարան և հանդիպել թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի ու թեմական խորհրդի անդամների հետ:


Հանդիպմանն արծարծվել են Արցախ-Սփյուռք կապերին, ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է եկեղեցու դերը Սփյուռքում հայ ինքնության պահպանման և հայրենիքի հետ ամուր կապերի ամրապնդման գործում: