ՀՀ Նախագահի հրամանագրով Աշոտ Սմբատյանը նշանակվել է Գերմանիայում Հայաստանի դեսպան

15:32 • 19.05.15

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Սմբատյանը նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին):


Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։