Թուրքիայում կրակել են 19-ամյա երգչուհու գլխին՝ երգի մրցույթի մասնակցելու համար

09:24 • 19.05.15

Թուրքիայում 19-ամյա երգչուհի Մութլու Քայան գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

 

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, մինչ այդ աղջիկն իր հասցեին սպառնալիքներ է ստացել՝ թուրքական հեռուստաընկերությամբ հեռարձակվող հայտնի երգի մրցույթին մասնակցելու որոշման հետ կապված:

 

Մութլու Քայան ծնունդով քրդական Դիարբեքիր նահանգից է: Ոստիկանությունը պնդում է, որ հարձակվողը գիշերը մտել է երգչուհու տան այգին և կրակել ննջարանի պատուհանից: