ԱՄՆ-ում կինը պահարանում օպոսումների ընտանիք է գտել (տեսանյութ)

17:38 • 19.05.15

Լոս Անջելեսում բնակվող Տառա Մակվիկարը տան պահարաններից մեկում օպոսումների ընտանիք է գտել, գրում է The Huffington Post-ը։


Էգ օպոսումը իր ձագերի հետ նստած է եղել աղբի տոպրակի մեջ։


Ամերիկուհին պատմել է, որ սկզբում իրեն թվացել է, թե իրեն հյուրընկալել է միայն մեկ կենդանի, սակայն որոշ ժամանակ անց նա նկատել է նաև մոր հետևում թաքնված ձագերին։


Կինն աղբի տոպրակից հանել է մի քանի ձագի ու տեղափոխել փողոց։ Որից հետո մնացած ձագերին մեջքի վրա պահած մայր օպոստումը հեռացել է կնոջ բնակարանից։