Հոսանքի թանկացումից հարցրեք համապատասխան նախարարին. Արամայիս Գրիգորյան
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկում է իրեն էլեկտրաէներգիայի թանկացման մասին հարց չուղղել, այլ` «համապատասխան նախարարին»:
Tert.am-ի և մի քանի այլ լրատվամիջոցների համապատասխան հարցին ու դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, հոսանքի թանկացումն այն ոլորտն է, որ անդրադառնում է ամբողջ տնտեսության վրա, բոլոր ոլորտների, նախարար Արամայիս Գրիգորյանը կրկնեց. «Կա համապատասխան նախարար, խնդրում եմ Ձեր հարցերն ուղղեք նրան»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես կբնութագրի Սյունիքի մարզպետի անձը, Արամայիս Գրիգորյանը նույն պատասխանը տվեց. «Նույն հարցը տվեք համապատասխան նախարարին»:
Ի պատասխան հարցի, թե դա որ նախարարն է լինելու, բնապահպանության նախարարն ասաց՝ «Տարածքային կառավարման նախարարը»:










