Մարտակերտն ու Ֆրանսիայի Սարսել քաղաքը ստորագրել են համագործակցության պայմանագիր

12:28 • 20.05.15

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Սարսել քաղաք, հանդիպել քաղաքային իշխանությունների հետ՝ քաղաքապետ Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ:

 

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Սարսել և Մարտակերտ քաղաքների միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր:
 

ԼՂՀ Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում Ֆրանսիայի տարբեր քաղաքների հետ համագործակցության հաստատմանը՝ այն դիտարկելով որպես կարևոր մի հնարավորություն Արցախի քաղաքների զարգացման և ղարաբաղա-ֆրանսիական հարաբերությունների խորացման համար: