LG-ն ներկայացրել է 1 միլիմետր հաստություն ունեցող հեռուստացույցի առաջին նախատիպը

17:26 • 20.05.15

Հարավկորեական LG Electronics ընկերությունը ցուցադրել է 55 դյույմ անկյունագծով օրգանական լուսադիոդային (OLED) էկրանով գերբարակ հեռուստացույցի նախատիպը, որի հաստությունը մեկ միլիմետր է, գրում է lenta.ru-ն։

 

Հեռուստացույցը ներկայացվել է Սեուլում (Հրվ. Կորեա) արդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։ Նմուշը կշռում է մոտ 2 կգ և պատին ամրանում է մագնիսով։

 

Այն ներկայացվել է որպես վկայություն նրա, որ մոտ ապագայում LG-ն կշարունակի զգալի ուշադրություն դարձնել լուսադիոդային տեխնոլոգիաներին ու դրանցով համալրված արտադրանքների ստեղծմանը։

 

Ցուցադրված նմուշների զանգվածային արտադրության ու դրանց վաճառքի մասին տվյալներն առայժմ անհայտ են։

LG-ն ներկայացրել է 1 միլիմետր հաստություն ունեցող հեռուստացույցի առաջին նախատիպը