Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանի եղբայրը և ընկերները բերման են ենթարկվել

15:33 • 20.05.15

Այսօր առավոտյան ոստիկանություն բերման են ենթարկել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Արթուր Հարությունյանի (հայտնի է Պալաչ մականունով) եղբորը և նրա ընկերներին:


Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ նրանք բերման են ենթարկվել թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով:


Արթուր Հարությունյանի եղբայրը և ևս երկու հոգի արդեն ազատ են արձակվել։