Մինչ ՀՀԿ ԳՄ նիստը վարչապետը լսեց քաղաքացիների խնդիրները (տեսանյութ)

20:46 • 20.05.15

Մինչ Հայաստանի hանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստի մեկնարկը վարչապետ Հովիկ Աբրահամյանին մոտեցան մի խումբ քաղաքացիներ՝ յուրաքանչյուրն իր խնդրով։ Նրանց բոլորին արդեն իսկ ճանաչում էր վարչապետը։

 

Նրանցից Լալայանց 30 փողոցի բնակիչ Մարիամ Գիշյանը, ով  երկար տարիներ է՝ արդեն կորցրել է բնակարանը, վարչապետին ասաց, որ պատրաստվում է հեռանալ հայրենիքից, եթե իրեն չվերադարձնեն իր բնականը։


«Դուք ինձ ասացիք, որ իմ հարցը լուծվում է, որ ես երկրից չգնամ, բայց ես գիտեմ, որ չի լուծվում։ Բայց դու գիտես, որ ես մենակ քեզ հավատացել եմ, բայց էսօր էլի տուն չունեմ»,-ասաց նա։


Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ եթե միայն իր խնդիրը լիներ, ապա շատ արագ կլուծվեր, բայց խնդիրները շատ են։


«Մարիամ, քեզ մի քանի տեղ առաջարկեցինք, չհմաձայնվեցիր, հիմա էդ էր մեր հնարավորությունը»,-ասաց նա


Մեկ այլ բնակիչ էլ ընդունելություն խնդրեց՝ նշելով, որ իրենք «բոմժ» չեն, որ պատերի տակ սպասեն վարչապետին։