Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են «Հրամանատարական մեկնարկներ» մրցումները

15:19 • 20.05.15

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է սպայական կազմի «Հրամանատարական մեկնարկներ» մրցումների ընտրական փուլը: Մրցումներին մասնակցում են Գյումրիի և Երևանի զնվորական  կայազորների բոլոր կատեգորիաների սպաները՝ դասակի հրամանատարից մինչև միավորման փոխհրամանատարը:   


«Արմենպրես»-ին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ռազմա-կիրառական մարզաձևերի եռօրյա մրցումների ընթացքում կբացահայտվեն լեյտենանտից մինչև գնդապետ ուժեղագույն սպաները Մակարովի ատրճանակով հրաձգության, 100 մետր լողի, զուգափայտի վրա վերձգման, մարզաձողի վրա շրջադարձ բարձրացման, 1 և 3 կիլոմետր վազքի, ինչպես նաև փոխանցալողի գծով:


«Սույն ռազմա-կիրառական մրցման նպատակը զինծառայողների շրջանում առողջ ապրելակերպի մասսայականացումն Է, ինչպես նաև իրենց ստորադրյալների հետ նրանց ներգրավումը ֆիզիկական պատրաստության լրացուցիչ պարապմունքներում»,- ասված Է հաղորդագրության մեջ:   
 

Մրցումների հաղթողները զորամասի թիմը կներկայացնեն օկրուգային և համառուսաստանյան մրցումներում: