Աստղաձոր գյուղի ճանապարհին վրաերթի են ենթարկել 4-ամյա երեխայի

16:34 • 20.05.15

 


Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի ճանապարհին` «Քոնդալանի առու» կոչվող հատվածում, մայիսի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: