Համաշխարհային 5 բանկերի քրեական գործեր և տուգանքներ են սպասվում՝ արժույթի հետ մանիպուլյացիաներ անելու համար

14:43 • 20.05.15

Ինչպես սպասվում է՝ համաշխարհային 5 խոշոր բանկեր մեղավոր կճանաչվեն քրեական հանցագործության համար և կդատապարտվեն 5 միլիարդ դոլարը գերազանցող ընդհանուր  տուգանքի՝ արժույթի շուկաներում խարդախության համար, հաղորդում է Reuters-ի ռուսական ծառայությունը:

 

Ամերիկյան JPMorgan և Citigroup բանկերը և բրիտանական Barclays և Royal Bank of Scotland-ը հավանաբար մեղավոր կճանաչվեն ԱՄՆ արդարադատության նախարարության առաջադրած քրեական մեղադրանքներով՝ արժութային շուկայում արած մանիպուլյացիաների առնչությամբ, հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների:

 

JPMorgan-ը և Citigroup-ը կարող են դառնալ տասնամյակների ընթացքում առաջին ամերիկյան բանկերը, որոնք մեղավոր են ճանաչվել քրեական հանցագործության համար:

 

Barclays-ը, ինչպես սպասվում է, համաձայնությունների կհասնի բրիտանական և ամերիկյան կարգավորիչների հետ, ինչը նշանակում է, որ նրա տուգանքը կարող է լինել զգալիորեն ավելի շատ, քան մյուս բանկերի տուգանքները և կգերազանցի 2 միլիարդ դոլարը:

 

Իսկ շվեյցարական UBS բանկը կարող է խուսափել քրեական մեղադրանքից՝ իշխանություններին հնարավոր խնդրի մասին իրազեկելու համար։