Ներկայացվել է Android-ով գործող Bluboo X550 սմարթֆոնը (լուսանկարներ)
Չինական Bluboo ընկերությունը ներկայացրել է, ինչպես նշվում է, աշխարհում առաջին սմարթֆոնը, որն աշխատում է Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով, չորրորդ սերնդի LTE բջջային ցանցերում և ունի 5300 միլիամպեր/ժամ տարողությամբ մարտկոց, գրում է 3dnews.ru-ն։
Հզոր մարտկոցի շնորհիվ Bluboo X550-ը կարող է 30 օր պասիվ աշխատել առանց վերալիցքավորման, իսկ ակտիվ օգտագործման դեպքում՝ 4 օր։
Արագ լիցքավորման գործառույթը թույլ է տալիս էներգիայի պաշարի 50%-ը լրացնել 40 րոպեում, իսկ 75%-ը՝ մեկ ժամում։
Սարքը հիմնված է 1.3 ԳՀց հզորությամբ Mediatek MT6735 պրոցեսորի վրա։ Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը 2ԳԲ է, իսկ ներկառուցվածինը՝ 16ԳԲ։
Սարքի էկրանը 5.5 դյույմ է։
198 գրամ կշռող սարքն ունի 2ՄՊ առջևի և 8ՄՊ հետևի տեսախցիկ։ Համալրված է Wi-Fi, Bluetooth 4.0 և GPS համակարգերով։ Մայիսի 19-ից հունիսի 4-ը Bluboo X550-ը հնարավոր կլինի ձեռք բերել 150 դոլարով, հայտնել է phonearena.com-ը։

















