Ջորջ Քլունին պատմել է, թե ինչպես է անակնկալ առաջարկություն արել Ամալ Քլունիին.TIME

14:15 • 20.05.15

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին CBS հեռուստաընկերության This Morning հաղորդաշարի ժամանակ, իր երկար տարիների ընկեր Չարլի Ռոուզին տված հարցազրույցում կատակելով պատմել է, թե ինչպես է ամուսնության առաջարկություն արել իր ներկայիս կնոջը՝ Ամալ Քլունիին, գրում է հեղինակային Time ամսագիրը։

 

Քլունին ասել է, որ ամուսնության առաջարկն անակնկալ էր Ամալի համար, և նա պարզապես ասել էր. «Լսի՛ր, ես արդեն 52 տարեկան եմ և արդեն 28 րոպե ծնկի եմ եկել քո առաջ, այնպես որ, ես պետք է պատասխան ստանամ քեզնից, այլապես կոնքս տեղից դուրս կընկնի»։

 

Այնպիսի խոսակցություն ինչպես՝ «Ի՞նչ ես կարծում ամուսնության մասին» կամ «Կարո՞ղ ենք ամուսնանալ» չի եղել, այլ Քլունին միանգամից անսպասելի առաջարկություն է արել։

 

Դերասանը պատմել է նաև, որ 7 ամիս հանդիպելուց հետո նա հասկացել էր, որ ցանկանում է իր կյանքն անցկացնել Ամալի հետ, քանի որ նրա հետ նա կարողանում է խոսել ամեն ինչի շուրջ և ում նա անչափ կարևորում է։

 

Հիշեցնենք, որ Հոլիվուդի աստղ Ջորջ Քլունին  2014-ի սեպտեմբերին ամուսնացել էր փաստաբան և իրավապաշտպան Ամալ Ալամուդինի հետ Վենետիկում։