Օրական 3 բաժակ սուրճը դրական ազդեցություն է թողնում լյարդի վրա
Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ առավոտյան շատերի սիրելի ըմպելիքը` սև սուրճը օգատակար է լյարդի համար:
Ինչպես գրում է Healthy Life Tricks-ը` մարդիկ, ովքեր օրական մեծ քանակությամբ սուրճ են օգտագործում, նվազեցրել են լյարդի չգործող ֆերմենտների մակարդակը: Այս արդյունքը հնարավոր է գրանցել նաև առանց կոֆեինի պարունակության սուրճով:
Հետազոտության հեղինակ, գիտնական Սյաո Ցյանը` Մերիլենդից, հայտնել է, որ նախկին հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճ ըմպելը դրական է ազդում լյարդի վրա, սակայն հայտնի չէր, որ այդպիսի ազդեցություն կարող է գործել նաև առանց կոֆեինի սուրճը: Առանց կոֆեինի սուրճի ազդեցությունը պարզելու համար գիտնականներն օգտագործել են 20 տարեկանից բարձր 27 800 մարդու տվյալները:










