Որ դեպքում սառը և որ դեպքում տաք ջուր ըմպել

20:17 • 20.05.15

Ավանդական չինական բժշկության մեջ մեծ ուշադրություն է դարձվում այն ջրի ջերմաստիճանին, որն ըմպում ենք: Ջրի ջերմաստիճանը շատ կարևոր է օրգանիզմի համար:


Ինչպես գրում է  homehealthyrecipes.com-ը` օգտագործած ջրի քանակից զատ պետք է կարևորել սառը, թե տաք ջուր ենք ըմպում: Սառը ջուրը պետք է լինի սենյակի ջերմաստիճանից փոքրի ինչ զով,  իսկ տաք ջուրը` փոքր-ինչ ջերմ: Ծայրահեղ ջերմաստիճանների ջուրը խորհուրդ չի տրվում օգտագործել:


Երբ սառը ջուր ըմպել


Մարզվելիս


Ֆիզիկական ակտիվության ժամանակ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, և քրտնարտադրությունն այն միջոցն է, որով օրգանիզմը հովանում է: Մարմինը ջրազրկվում է, և պետք է վերականգնել հեղուկի քանակը: Մարզումների ժամանակ սառը ջուր ըմպելիս մարմինը պահպանում է խոնավությունը և զովանում: Իհարկե՝ այն պետք է խմել ոչ մեծ քանակով:


Ցնցումների ժամանակ


Ջերմության ժամանակ սառը ջուր ըմպելը մարմինը հովացնելու եղանակներից մեկն է: Կարևոր է անհրաժեշտ քանակությամբ ջուր ըմպել, որպեսզի մարմինը պայքարի բորբոքման դեմ: 


Նիհարելիս


Սառը ջուրը կարող է արագացնել նյութափոխանակությունը և օգնել օրական ավելորդ 70 կալորիա կորցնելուն:


Երբ տաք ջուր ըմպել


Մարսելու ժամանակ


Ըստ չինական բժշկության` տաք ջուրն առավոտյան կարող է նպաստել մարսողության կարգավորմանը: Եթե ուտելուց հետո սառը ջուր եք ըմպում, օրգանիզմի համար ավելի բարդ  է դառնում մարսել ընդունած սնունդը:


Ցավի ժամանակ


Եթե գլխացավ կամ բորբոքում եք ունենում, ավելի լավ է՝ տաք ջուր ըմպեք, քանի որ դա խթանում է արյան շրջանառությունը: Այն օգնում է նաև դաշտանային ցավերի ժամանակ:


Փորկապություն


Փոքր-ինչ  տաք ջուրը  ճիշտ տարբերակ է փորկապության ժամանակ, որի պատճառ կարող է լինել նաև ջրի պակասությունն օրգանիզմում:


 

Որ դեպքում սառը և որ դեպքում տաք ջուր ըմպել