Ղրղզստանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ-ին երկրի անդամակցության վերաբերյալ փաստաթղթերը

15:13 • 20.05.15

Ղրղզստանի խորհրդարանը չորեքշաբթի երրորդ ընթերցմամբ ընդունել է Եվրասիական տնտեսական միությանը երկրի միանալու վերաբերյալ միջազգային պայմանագրերի վավերացման մասին օրենքի նախագիծը, գրում է ria.ru-ն:

 

Ինչպես հայտնել է երկրի խորհրդարանի մամուլի ծառայության ղեկավար Թոլգոնայ Ստամալիևան, այժմ փաստաթղթերի փաթեթը կփոխանցվի երկրի նախագահի ստորագրությանը:

 

Անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ստորագրվել է ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիր: Մայիսի 8-ին ԵՏՄ երկրների առաջնորդները ստորագրել են այդ պայմանագրի վերաբերյալ արձանագրությունները: Սակայն վերջնական անդամակցումը տեղի կունենա միայն բոլոր անդամ երկրներում վավերացման գործընթացների ավարտից հետո: