Գերմանիայում թոշակառուին են վերադարձրել 34.000 եվրո գումարով պայուսակը

15:34 • 20.05.15

Գերմանիայում թոշակառուին վերադարձրել են մոռացված պայուսակը, որում եղել է 34.000 եվրո և խնայողական գրքույկ՝ 10.000 եվրո գումարով։ Այս մասին հայտնել են իրավապահ մարմինները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Համբուրգի բնակիչն իր իրերը թողել է մետրոյի կայարաններից մեկի նստարանին կիրակի օրը։ Աշխատակիցները գտել են նրա պայուսակը և հանձնել հայտնաբերված իրերի բյուրո։ Սակայն երբ տեսել են, որ դրանում այդքան մեծ գումար կա, որոշում է կայացվել տեղեկացնել ոստիկանությանը, որտեղ արդեն ստացել էին թոշակառուի դիմումը։

 

Նրա կարողությունը վերադարձվել է երեքշաբթի։ Հատկանշական է, որ հենց այդ օրը լրացել է նրա ծննդյան 92-ամյակը։