ԱՄՆ-ում մարմնավաճառին դատապարտել են 6 տարվա ազատազրկման՝ Google-ի մենեջերի սպանության համար
Կալիֆոռնիայի դատարանը վեց տարվա ազատազրկման է դատապարտել Ալիքս Տիչելմանին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Նրան մեղավոր են ճանաչել 2013 թվականի նոյեմբերին անզգուշությամբ Google ընկերության թոփ-մենեջեր Ֆորեստ Հեյեսի սպանության համար:
Ոստիկանությունը պարզել է, որ Տիչելմանն իրեն և Հեյեսին թմրանյութի չափաբաժին է ներարկել, որը նրա համար մահացու է եղել:
Այդ ժամանակ նրանք երկուսով եղել են Սանտա Կրուզ քաղաքի մոտ՝ Հեյեսի զբոսանավի վրա:
Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես իր հաճախորդի մահից հետո Տիչելմանն անցել է նրա մարմնի վրայով, հավաքել իրերը, խմել գինու բաժակը և հեռացել զբոսանավից:










