Իրաքում զոհվել է Սադամ Հուսեյնի եղբորորդին. ԶԼՄ-ներ
Իրաքի հյուսիսում գտնվող Բայջի քաղաքի թաղամասերից մեկում, որտեղ մարտեր են ընթանում, զոհվել է Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի եղբորորդի Իբրահիմ Սաբավին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իբրահիմ Սաբավին եղել է Սադամի եղբայր Հասան Սաբավիի ավագ որդին և ընդգրկվել է «Իսլամական պետության» գրոհայինների շարքերում:
Շիա ապստամբները մեղադրում էին Սաբավիին անցած տարվա հունիսին Տիկրիտում գտնվող ռազմակայանի վրա հարձակում կազմակերպելու համար։
Մահացած Հասան Սաբավիի հայրը Սադամ Հուսեյնի վարչակարգի անկումից հետո առևանգվել էր ամերիկյան զորքերի կողմից և մահացել քաղցկեղից 2013 թվականին:










