Ղազախստանում հրապարակվել է երկրի բարեփոխման մանրամասն ծրագիրը

10:15 • 20.05.15

Ղազախստանի պաշտոնական ԶԼՄ-ներում այսօր հրապարակվել է երկրի բարեփոխման մանրամասն ծրագիրը, որի մասին հայտարարել էր պետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, գրում է ТАСС-ը: Այն ներառում է հինգ սահմանադրական բարեփոխումների իրականացման ուղղությամբ հարյուր քայլ և կոչվում է «Ազգի ծրագիր»:

 

Ինչպես նշվում է հրապարակման մեջ՝ «100 կոնկրետ քայլերը» «պատասխանն են համաշխարհային և ներքին մարտահրավերներին» և, միաժամանակ, «Ազգի ծրագիրն է նոր պատմական պայմաններում 30 զարգացած պետությունների թվում ընդգրկվելու համար»: ԶԼՄ-ները նշում են, որ «100 կոնկրետ քայլերը» Ղազախստանին կտան «այնպիսի վստահություն, որը թույլ կտա վստահորեն անցնել փորձությունների դժվարին շրջանը, չշեղվել «Ռազմավարություն- 2050»-ի իրականացման ճանապարհից և ամրապնդել Ղազախստանի պետականությունը»:

 

Հինգ սահմանադրական բարեփոխումներն ընկած էին նախընտրական արշավի հիմքում, որով Նազարբաևը հաղթանակ է տարել ապրիլի 26-ին կայացած ընտրություններում: