Հյուսիսային Կորեան արգելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Քեսոն այցելել
Հյուսիսային Կորեան հրաժարվել է թույլ տալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին Քեսոն արդյունաբերական գոտի այցելել, գրում է Газета-ն:
Այս մասին հայտնել է անձամբ ՄԱԿ-ի ղեկավարը Հարավային Կորեայում գտնվելու ժամանակ:
Ինչպես նշել է Բան Կի Մունը` այցի արգելքի մասին իրեն տեղեկացրել են Հյուսիսային Կորեայի իշխանությունները: Հիշեցնենք, որ մեկ օր առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր Քեսոն գոտի այցելելու մտադրության մասին, որի նպատակը պետք է լիներ Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև լարվածությունը թուլացնելը:










