Իտալիայում Մոգության՝ աշխարհի առաջնություն կանցկացվի
Մոլորակի ամենահզոր մոգի կոչմանն արժանանալու համար կպայքարի 66 երկրի 150 մասնակից, այդ թվում` համաշխարհային ճանաչում ունեցող աճպարարներ:
Ինչպես գրում է Euromag-ը` Իտալիայում անցկացվելիք 6-օրյա համաժողովում, որն անցկացվելու է հուլիսի 6-11-ը, 67 տարվա ընդմիջումից հետո տեղի կունենա Մոգության աշխարհի առաջնությունը: Հանդիսատեսին սպասում է 144 ժամանոց ներկայացում, որի ընթացքում հրաշագործների և աճպարարների մրցումների և այլ միջոցառումների ականատեսը կդառնան:
Մրցույթներին զուգահեռ մոգության առաջնության պատմության ընթացքում առաջին անգամ որոշել են որոշ աճպարարությունների գաղտնիքներ բացահայտել հասարակության առաջ:










