Մեքսիկայում ձերբակալվել է երկրի ամենափնտրվող հանցագործներից մեկը
Մեքսիկայում՝ Գերերո արևմտյան նահանգում, ձերբակալվել է երկրի 16 ամենափնտրվող հանցագործներից մեկը: Ինչպես հայտնում է երկրի ներքին գործերի նախարարությունը` իրավապահների մոտ է հայտնվել Ֆրանսիսկո Ռեսիլյասը` հանրապետության արևմուտքում գործող խոշոր հանցավոր խմբավորումներից մեկի առաջնորդը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հանցագործը ձերբակալվել է Ակապուլկո հանգստավայրում։ Զինվորականների հետ փոխհրաձգության հետևանքով նա վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ:
Ռեսիլյասը մեղադրվում է մի քանի սպանության համար: Նրա մասին տեղեկություն հայտնելու համար մոտ 33.000 դոլար էր խոստացվել:










