Ակցիա՝ զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու համար
ՀՀ նախագահի նստավայրի մոտ են հավաքվել մի խումբ մարդիկ, ովքեր պահանջում են ոստիկանությունից պատասխանատվության ենթարկել օրեր առաջ ՀՀ զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ կիրառած ոստիկաններին:
Նշենք, որ նման կոչով երեկ հանդես էր եկել «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, նաև հորդորել ՀՀ Նախագահին՝ ականջալուր լինել մայրերի կոչին: Նա, նույն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ ԱԺ դարպասների մոտ էին՝ «Ամեն զինվոր իմ որդին է», «Զինվորը պետք է լինի պաշտպանված», «Պահանջում ենք սպանության գործերի արդար քննություն» և այլ պաստառներով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ զոհված զինծառայողների մայրերը հավաքվել էին ՀՀ նախագահական նստավայրի առջև՝ պահանջելով արդար դատավարություն իրականացնել իրենց որդիների սպանության գործերով։ Ոստիկանները նրանց քաշքշել էին և տեղափոխել դիմացի մայթ:
Այժմ ընթանում է ստորագրահավաք հետևյալ բովանդակությամբ՝ «Խստորեն դատապարտում ենք զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ ոստիկանության կողմից շարունակաբար դրսևորվող անմարդկային վերաբերմունքի դրսևորումը, պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել օրինազանցությունները վերացելու ուղղությամբ»:
Նշենք, որ անցորդները ևս միանում են ստորագրահավաքին:
















