«Իսլամական պետությունը» գրավել է հնագույն Պալմիրա քաղաքի մոտ մեկ երրորդը

16:28 • 20.05.15

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները գրավել են սիրիական Պալմիրա հնագույն քաղաքի գրեթե մեկ երրորդը, գրում է gazeta.ru-ն: Այդ մասին հայտնել են Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խորհրդից:

 

Մի քանի օր շարունակ գրոհայինները կատաղի մարտեր են մղել սիրիացի զինվորականների հետ տարածքում վերահսկողություն սահմանելու համար: ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարի խոսքով՝ եթե նրանց դա հաջողվի, նրանք ամբողջությամբ կավերեն հնագույն քաղաքը:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Իսլամական պետության» գրոհայինները մահապատժի են ենթարկել Պալմիրա քաղաքի 26 խաղաղ բնակչի: