Ինչպես է մարզվում ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման (տեսանյութ)

17:01 • 20.05.15

Սպիտակ տան Facebook-յան էջում հրապարակվել է ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբամայի մասնակցությամբ տեսանյութ, որում ցուցադրվում է, թե ինչպես է առաջին տիկինն իրականացնում իր անհատական մարզումները, գրում է gazeta.ru-ն։

 

Տեսանյութի նկարագրությունում սկսնակներին խորհուրդ է տրվել մարզվելուց առաջ դիմել կամ մարզչի, կամ էլ ծնողների օգնությանը։

 

Միշել Օբաման 2015-ի սկզբին ներկայացրել էր իր #GimmeFive ֆիթնես արշավը, որի ժամանակ արշավի մասնակիցներին առաջին տիկինը քաջալերել էր մտածել առողջ ապրելակերպ վարելու 5 եղանակների մասին և կիսվել դրանցով սոցիալական ցանցերում, հիշեցնում է People ամսագիրը։



Twitter-ի իր էջում առաջին տիկինը նշել է, որ տեսանյութը նույն արշավի շրջանակներում իր ամուսնու պատրաստած տեսանյութի պատասխանն է։