Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի, եթե Ուկրաինան օտարերկրյա ՀՀՊ-ի տարրեր տեղակայի. Պեսկով
Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի իր անվտանգության պաշտպանության համար, եթե Ուկրաինան իր տարածքում օտարերկրյա հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրեր տեղակայի, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Եթե նկատի ունենալ, որ Ուկրաինան ցանկանում է ամերիկյան ՀՀՊ տարրեր տեղակայել, ապա, իհարկե, դա կարելի է միայն բացասական ընկալել, քանի որ դա սպառնալիք է ներկայացնում ՌԴ-ի անվտանգությանը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ նշելով, որ մանրամասն ծանոթ չէ ուկրաինացի ներկայացուցիչների նման հայտարարություններին։
Պեսկովի խոսքով՝ դա կհանգեցնի Ռուսաստանի կողմից պատասխան միջոցների ձեռնարկման՝ անվտանգության ապահովման նպատակով։










