Աշխարհում ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը կթռչի Մոսկվայի և Վլադիվոստոկի միջև

09:29 • 20.05.15

Այս տարվա ամռանը Մոսկվա-Վլադիվոստոկ ուղղությամբ թռիչք կիրականացնի աշխարհում ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը՝ Airbus A380-ը, հաղորդում է ТАСС-ը:

 

«Ամռանը կթռչի աշխարհում ամենամեծ ուղևորատար ինքնաթիռ Airbus A380-ը, մեր թռիչքուղին դա թույլ է տալիս»,- հայտնել է Ռուսաստանի Մերձծովյան երկրամասի ղեկավարի մամուլի ծառայությունը:

 

Այս ինքնաթիռը պատրաստվում է շահագործել «Трансаэро» ընկերությունը: