Renault-ը պաշտոնապես ներկայացրել է ամենաէժան հեթչբեքը
Ֆրանսիական Renault ընկերությունը ներկայացրել է Kwid մեքենան, որն ընկերության ամենաբյուջետային հեթչբեքն է, գրում է gazeta.ru-ն։
Մեքենայի վաճառքը հնդկական շուկայում կսկսվի 2015 թվականի երկրորդ կեսին՝ 4.000 եվրո գնով։
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Renault Kwid-ը բավական համարձակ ու նորաձև է, որը համալրված է ֆունկցիոնալ նորագույն տեխնիկայով, հարմարավետ սրահով, ինչն առկա է ավելի բարձր կարգի թանկարժեք մեքենաներում։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ մեքենան ունի 0.8-1 լիտր տարողությամբ բենզինային շարժիչ։ Հեթչբեքի երկարությունը 3.68 մետր է, լայնությունը՝ 1.58 մետր։
Ենթադրվում է, որ նորույթը ժամանակի հետ կարող է հայտնվել նաև այլ զարգացող շուկաներում։










