ՄԱԿ-ը վատթարացրել է Ռուսաստանի տնտեսության աճի կանխատեսումը 15 անգամ
ՄԱԿ-ը կտրուկ վատթարացրել է 2015 թվականի համար Ռուսաստանի ՀՆԱ-ի կանխատեսումը՝ կանխատեսելով տնտեսության 3 տոկոսի անկում: Այդ մասին ասված է կազմակերպության տնտեսական և սոցիալական հարցերով դեպարտամենտի զեկույցում, գրում է korrespondent.net-ը:
Դեկտեմբերին համաշխարհային կազմակերպության փորձագետները կարծում էին, որ ռուսական տնտեսությունը կաճի 0,2 տոկոսով: Բացի այդ՝ վատթարացել է 2016 թվականի համար կանխատեսումը: Ավելի վաղ կանխատեսվում էր 1,2 տոկոսի աճ:
Նշվում է, որ Ռուսաստանի վերաբերյալ կանխատեսումն ավելի վատ է, քան ԱՊՀ երկրների վերաբերյալ կանխատեսումը: 2015 թվականին նրանց վերաբերյալ կանխատեսվում է 2,1 տոկոսի անկում, 2016 թվականին՝ 0,9 տոկոսի աճ:
ՄԱԿ-ի մասնագետները բացատրել են, որ ռուսական տնտեսության կանխատեսման վերանայումը կապված է ավելի շատ նավթի գների անկման, քան արևմտյան պատժամիջոցների հետ:










