Երևանյան կրպակի աշխատողին գտել են մահացած

10:10 • 20.05.15

 

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 08.44-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում՝ «Լևոն և Լամառա» դեղատան մոտակայքում գտնվող կրպակի վաճառողը կողքի ընկած դիրքում է և չի արձագանքում. կրպակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են կրպակի դուռը. աթոռին հայտնաբերել 1954թ. ծնված Ռ. Հ.-ի դին: