Samsung-ը վաճառել է 10 մլն հատ Galaxy S6 և Galaxy S6 Edge սմարթֆոններ. լրատվամիջոցներ

16:08 • 20.05.15

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունից հայտնել են Galaxy S6 շարքի սմարթֆոնների վաճառքի արդյունքների մասին, և ինչպես պարզվել է՝ նորույթներն առավել հաջողակ չեն, քան նախորդ մոդելները, գրում է 3dnews.ru-ն։

 

Կորեական Yonhap գործակալությունը, հղում անելով Samsung-ի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է, որ վաճառված Galaxy S6 շարքի սմարթֆոնների թիվը հատել է 10 միլիոնի սահմանը։ Ընկերությունում չեն նշել, թե որքան ժամանակում է այդքան սմարթֆոն վաճառվել, սակայն հավանաբար խոսքը մեկ ամսվա մասին է, գրում է կայքը՝ նշելով, որ Galaxy S6 և Galaxy S6 Edge մոդելները համաշխարհային շուկայում հայտնվել են ապրիլի 10-ին։

 

Աղբյուրը հիշեցրել է, որ Galaxy S5 և Galaxy S4 սմարթֆոնները մեկ ամսից քիչ ժամանակում վաճառվել են ավելի քան 10 մլն օրինակով։

 

Counterpoint հետազոտական ընկերության կանխատեսումների համաձայն՝ 2015-ին կվաճառվի Galaxy S6-ի և Galaxy S6 Edge-ի ավելի քան 50 մլն օրինակ։

 

Որոշ վերլուծաբաններ ավելի լավատես են և կանխատեսում են, որ սմարթֆոնները կվաճառվեն 70 մլն օրինակով։ Կարդացեք նաև՝ Samsung Galaxy S6-ը և S6 Edge-ը ներկայացվել են նոր գույներով (լուսանկարներ)

Samsung-ը վաճառել է 10 մլն հատ Galaxy S6 և Galaxy S6 Edge սմարթֆոններ. լրատվամիջոցներ