Սևան ազգային պարկի տարածքում հրդեհ է բռնկվել

14:32 • 20.05.15

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 20-ին, ժամը 10.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում (Շորժա գյուղի մոտակայք):
 

Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ կայքը։

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.33-ին, մարվել՝ 11.50-ին. Ջիլ և Արդանիս գյուղերի միջնամասում այրվել է մոտ 2 հա եղեգնուտ: