ՄԱԿ-ի ԱԽ-ը Դամասկոսում ՌԴ-ի դեսպանության վրա հարձակումն ահաբեկչություն է անվանել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն քննադատել է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան վրա ականանետային հարձակումը` անվանելով այն «ահաբեկչական գործողություն», և պնդել է մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին: Այս մասին հայտնել է ԱԽ-ում նախագահող լիտվացի դիվանագետ Ռայմոնդա Մուրմոկայտեն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Անվտանգության խորհրդի անդամները դատապարտում են ահաբեկչական գործողությունը, որն իրականացվել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան հանդեպ և ինչի հետևանքով համալիրին լուրջ նյութական վնաս է հասցվել»,- ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով` ԱԽ-ի անդամներն ընդգծել են մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։










