Անգլիայում նոր Maserati-ների բեռնախցիկներում 10 ներգաղթյալ է հայտնաբերվել

17:19 • 21.05.15

Անգլիական Սուրեյ կոմսությունում նոր ներկրված Maserati ավտոմեքենաների բեռնախցերում հայտնաբերվել է տասը ենթադրյալ անօրինական ներգաղթյալ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ներգաղթյալներին, որոնք ենթադրաբար ժամանել են Վիետնամից, հայտնաբերել են ոստիկանները:

 

Մեքենաները, որոնցում թաքնվել են ներգաղթյալները, տեղափոխել է ավտոմեքենաներ տեղափոխող քարշակը: Վարորդը չի ձերբակալվել: