Transocean ընկերությունը 211 մլն դոլար կվճարի Մեքսիկական ծոց թափված նավթի համար

10:52 • 21.05.15

Շվեյցարական Transocean ընկերությունը 211 մլն դոլար կվճարի 2010 թվականին Մեքսիկական ծոց թափված նավթի համար:



Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, դրա հետևանքով տուժածների փաստաբաններն ասել են, որ համապատասխան համաձայնությունը կողմերը ձեռք են բերել չորեքշաբթի:

 

2010 թվականին Transocean-ին պատկանող Deepwater Horizon հարթակում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էր 11 մարդ: Նավթի արտահոսքը հնարավոր էր եղել կանխել միայն 87 օր անց, երբ ծոցի ջրերն էր լցվել, իշխանությունների տվյալներով, 4.9 մլն բարել նավթ: Սա ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն բնապահպանական աղետն էր: