Չինաստանն առաջարկում է դեպի Վլադիվոստոկ երկաթգիծ կառուցել Հունչունի տարածքով
Չինաստանի Ցզիլին շրջանն առաջարկում է արագընթաց երկաթգիծ կառուցել դեպի Վլադիվոստոկ՝ Հունչունի տարածքով: Այդ նախագիծը չինական պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են Մերձծովյան երկրամասի նահանգապետ Վլադիմիր Միկլուշևսկու հետ հանդիպմանը, հաղորդում է ТАСС-ը:
«Մենք ունենք դեպի Վլադիվոստոկ արագընթաց երկաթուղային գիծ կառուցելու գաղափար: Մինչև օգոստոս մենք արդեն կաշխատեցնենք մինչև Հունչուն ընկած հատվածը: Եթե մեզ հաջողվի համատեղ այն երկարացնել, ապա այն կլինի Ռուսաստանի և Չինաստանի միջև առաջին արագընթաց ճանապարհը»,- հայտնել է Չինաստանի կոմունիստական կուսակցության Ցզիլինի շրջանային կոմիտեի առաջին քարտուղար Բաին Չաոլուն:
Չինական շրջանի պատվիրակությունը Մերձծովյան երկրամաս է ժամանել Խաղաղօվկիանոսյան զբոսաշրջային ֆորումին մասնակցելու նպատակով:










