Չինական շուկաներում կեղծ բրինձ է հայտնվել

16:42 • 21.05.15

Չինաստանի շուկաներում կեղծ բրինձ է հայտնվել, այս մասին հայտնում է Shanghaiist-ը։ Բրնձի հատիկները պատրաստված են կարտոֆիլի և արհեստական ռետինի խառնուրդից։ Դրանք հայտնվել են Շանսի նահանգի Տայյուան քաղաքի շուկաներում։

 

Հրատարակությունը նշում է, որ կեղծ բրնձի հատիկներին նայելիս թվում է, թե իսկական են։

 

Չինացի փորձագետները գնորդներին նախազգուշացրել են, որ կեղծ բրնձով սնվելը կարող է անուղղելի վնաս հասցնել մարսողական համակարգին։

 

Նշվում է, որ պետական մարմինների կողմից բնակչությանը նախազգուշացնող հայտարարությունից հետո պարզվել է, որ մի շարք ասիական շուկաներում ևս կեղծ բրինձ է հայտնվել։

 

Այդ երկրների ցանկում են Հնդկաստանը, Ինդոնեզիան և Վիետնամը, իսկ Մալայզիայում և Սինգապուրում իշխանությունները կասկածի տակ են առել վաճառվող կեղծ բրնձի մասին հաղորդումները։

 

Բրնձի արտադրանքներին նվիրված oriza.com կայքի մասնագետները բացատրել են, որ կեղծ բրինձը հեշտ է հայտնաբերել, քանի որ եփվելուց հետո դրանք միևնույն է՝ պինդ են մնում և ունենում են այրվող պլաստմասսային հատուկ հոտ։