Մոսկվայում մահացած թոշակառուին դուստրը գտել է միայն 1.5 տարի անց
Մոսկվայում միայնակ թոշակառուն մահացել է սեփական բնակարանում դեռևս 1.5 տարի առաջ, սակայն այդ մասին նրա դուստրն իմացել է միայն այժմ, գրում է kp.ru-ն։
Այդ ամբողջ ընթացքում ո՛չ հարևաններն են անհանգստացել, թե ուր է թոշակառուն, ո՛չ բարեկամները։
Երբ 38-ամյա դուստրը վերջապես որոշել է այցելել իր 77-ամյա հորը՝ նրան մահացած է գտել։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։
Մոսկվայի իրավապահ մարմինները ստուգում են դեպքի հանգամանքները և փորձում պարզել՝ որն էր տարեց տղամարդու հարազատներից մեկուսացված լինելու պատճառը։










