Պենտագոնն Աթենքից պահանջում է աջակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Հունաստանի ՊՆ

08:56 • 21.05.15

ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քրիստին Վորմուտի և Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի հանդիպման ընթացքում քննարկվել է Ռուսաստանի թեման. Պենտագոնը պահանջում է Աթենքից աջակցել Մոսկվայի դեմ պատժամիջոցներին։ Այդ մասին հայտնել է անձամբ հույն նախարարը, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Բարձրացվել է Ռուսաստանի թեման։ Ես բացատրեցի, որ բացի այն, որ Ռուսաստանը մեզ համար դաշնակից և բարեկամ երկիր է, որի հետ անքակտելի կապեր ունենք՝ շնորհիվ ընդհանուր կրոնի, մենք ունենք նաև տնտեսական կապեր։ Հունաստանի կորուստները պատժամիջոցներից տարեկան մոտ 4 մլրդ եվրո են կազմում։ Յուրաքանչյուր տարի մեր երկիր է այցելում ՌԴ-ից 1.5 մլն զբոսաշրջիկ։ Մենք Ռուսաստան ենք արտահանում գյուղատնտեսական ապրանքներ։ Ես բացատրեցի, որ ԵՄ-ն չի փոխհատուցի այդ կորուստները հույն ֆերմերներին»,- ասել է հույն նախարարը։

 

Կամենոսը նշել է, որ իրեն խնդրել են շարունակել պատժամիջոցները, հատկապես՝ Ղրիմի հետ կապված։ «Ես բացատրեցի Վորմուտին, որ ուկրաինական թեման շատ նուրբ է Հունաստանի համար, քանի որ 300.000 հույն է ապրում Մարիուպոլում (Դոնբասի հարավում) և նրա շրջակայքում, և այդ մարդիկ իրենց ապահով են զգում ուղղափառ եկեղեցու հարևանությամբ»,- ասել է հույն նախարարը։